Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է․ Արկադի Դումիկյան
Այս մասին Սոնա Սաֆարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է երգիչ Արկադի Դումիկյանը:
«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման:
Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել: Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ, եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ:
Կյանքում ունեմ իմ սկզբունքները, որոնց երբեք չեմ դավաճանի»: