Մայրն ու 5 երեխաները տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանն ու նրա 5 անչափահաս երեխաները:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան, Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից հեռացել են անհայտ ուղղությամբ:
Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: