Ժամանց

Մայրը սկսում է շիկնել. ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը, հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում…

Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայրը 6-ամյա դստերը դպրոց է տանում։ Թեստավորման ժամանակ երեխային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։

Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․

-Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․

-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։

Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․

-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․

Մայրը սկսում է շիկնել։ Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը, իսկ հետո խնդրում, որ սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։

Նախասրահում մայրը՝ վրդովված․

-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․

-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի, ուրիշը չեմ հիշում»:

Կիսվել