Մայրը պատահաբար եռացրած ջուրը թափել է 1 տարեկան երեխայի վրա
Shamshyan.com-ի տեղեկություններով նոյեմբերի 11-ին ժամը 22։35-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Գյուղի տներից մեկից եռացած թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացած հեղուկով 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, մոտ 5 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 1 տարեկան աղջնակ է։
Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, երեխայի մայրը իրենց տան խոհանոցում սուրճ պատրաստելիս իրեն վատ է զգացել և կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է, ինչի հետևանքով ձեռքում եղած սրճեփի եռացրած ջուրը թափվել է երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։