Մայրը մուրճով սպանել է 6-ամյա որդուն
Մոսկվացի մի կին խոստովանել է իր վեցամյա որդու սպանությունը: Տղայի մարմինը հայտնաբերվել է Ակադեմիկա Անոխին փողոցի բնակարանում նոյեմբերի 12-ին։
Մոսկվայի դատախազության տվյալներով՝ կինը ինքնասպանության մասին գրություն է թողել, որում նշել է, որ ինքը և իր երեխան ծանր հիվանդ են: Այնուհետև նա առանձնահատուկ դաժանությամբ սպանել է որդուն և փորձել ինքնասպան լինել։
«Ես մուրճով հարվածել եմ երեխայիս գլխին, բայց նա չի մահացել: Ես ստիպված եմ եղել լրացուցիչ հարվածներ հասցնել, ապա ստիպված եմ եղել դանակ վերցնել և դանակահարել նրան», – ասել է մեղադրյալը։
Կնոջը նշանակվել է հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն, հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։
Մոր դեմ քրեական գործ է հարուցվել երեխայի սպանության համար, նշվում է հայտարարության մեջ։



