Մամուլ

Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ընտանիքը թաղում էր գնում

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղում, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Oragir.News-ի տեղեկություններով վթարի հետևանքով վիրավորում ստացածները հարազատ եղբայրներ են և նրանցից մեկի կինն է, իսկ մահացածը նրանց 70-ամյա մայրն է։

Աղբյուրին հայտնի է դարձել, որ ընտանիքը Արարատի մարզի Ջրաշեն գյուղից է, գնում էին Գավառ՝ թաղման արարողության մասնակցելու։

«Մեր գյուղի բնակիչներ են։ Ռ․ Սարգսյանն ու Ա․ Սարգսյանը եղբայրներ են, նրանց հետ մեքենայում է եղել եղբայրներից մեկի կինը ու իրենց 70-անց մայրը։ Գնում էին Գավառ՝ թաղում»,- մեզ հետ զրույցում ասաց Ջրաշենի վարչական ղեկավար՝ Սարգիս Գրիգորյանը։

Կիսվել էջում