Աշխարհ

Մայրը կրակել է իր չորս երեխաների վրա. միայն մեկն է ողջ մնացել

Մայրը կրակել է իր չորս երեխաների վրա. միայն մեկն է ողջ մնացել

ԱՄՆ Վայոմինգ նահանգից մի կին կրակել է իր չորս մանկահասակ դուստրերի վրա՝ մահացու վիրավորելով նրանցից երեքին։ Իսկ հետո նա փորձել է ինքնասպան լինել։

Բայրոն քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից հետո 32-ամյա ամերիկուհին և նրա ողջ մնացած 7-ամյա դուստրը հոսպիտալացվել են։

Կինը զանգահարել է 911 ու տեղեկացրել, որ սպանել է չորս դուստրերին եւ հիմա էլ ինքն է ինքնասպան լինելու։ Դիսպետչերի հոգեբանական աշխատանքի շնորհիվ կինը չի անջատել հեռախոսը, մինչ իրավապահներն ու փրկարարները հասել են դեպքի վայր։

Տեղի ոստիկանապետը կատարվածի առնչությամբ հայտարարել է, որ նման բան ոչ ոք երբեք չպետք է տեսնի։ Սարսռազդու դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

amn erexaner spanutyun

Դեպքի վայր ժամանած ոստիկանները րոպեներ անց հայտնաբերել են կնոջը ողջ ննջարանում, իսկ 2 և 9 տարեկան երկու աղջիկների՝ մահացած անկողնում: Ոստիկանության ժամանելուց անմիջապես հետո ևս մեկ երեխա մահացել է:

Bavnews.am-ի տեղեկություններով՝ այս պահին կնոջ և ողջ մնացած աղջկա վիճակն անհայտ է, քանի որ ոստիկանությունը նրանց հիվանդանոցում դեռ չի այցելել։

Նահանգի իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։

Կիսվեք էջում