Մայրը թույնել է որդուն և ինքն էլ թույն խմել. մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքից
Մայրը թույնել է որդուն և ինքն էլ թույն խմել. մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքից
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ բնակարաններից մեկում մոր ու որդու դիակների հայտնաբերումից: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները քննում են բազմաթիվ վարկածներ եւ այս պահին քննվում է այն վարկածը, որ չի բացառվում, որ մայրը թույնել է երեխային, հետո ինքն է թույն խմել:
Ի դեպ արձանագրվել է, որ նրանց մարմինների վրա ոչ մի բռնության հետք չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու բնակարաններից մեկում հայտանբերվել էր 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը: