Մայրը բերանի խոռոչում թմրամիջոց էր թաքցրել «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող որդու համար
«Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող որդուն տեսակցության եկած մայրը բերանի խոռոչում թմրամիջոց էր թաքցրել՝ նրան փոխանցելու համար։ Տեղեկությու հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի բաժինը։
ՔԿՀ-ի ծառայողները Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։ Պարզվել է, որ նա թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։
Կինը ձերբակալվել է և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։
ՔԿԾ-ն հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ՔԿՀ-ներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։