Մամուլ

«Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են»․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են:

Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից:

Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին»: