Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր:
Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին: