Մամուլ

Մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն

«Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ռազմական ծախսերի ծավալը բյուջեի քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկն է, որին ուզում է անդրադառնալ: Չնայած այն հանգամանքի, որ շատ բաց չի կարող խոսել, բայց ընդհանուր պատկեր ներկայացրեց։

«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն։ Դա մոտավորապես 28 տոկոս է»,-այս Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել