Մամիկոն Ասլանյանն երկարատև կալանքից հետո ազատ արձակվեց
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Երեկ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։
Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց:
Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։