«Մամային լավ կնայես, էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ». ինչ է կատարվել Չարենցավանում
«Մամային լավ կնայես, էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ». ինչ է կատարվել Չարենցավանում
Երեկ ուշագրավ դեպք է եղել Չարենցավան քաղաքում: ArmLur.am-ի բացառիկ տեղկություների համաձայն` Մ. Հովսեփյանը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ եղբայրը՝ Ա. Հովսեփյանը դուրս է եկել իր բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
Մ. Հովսեփյանը իրավապահներին հայտնել է, որ ավելի ուշ՝ հուլիսի 13-ին ժամը 07.05-ին, եղբայրն իր բջջայինին նամակ է ուղարկել, որտեղ գրված է եղել. «Մամային լավ կնայես, Միլուշիս էլ, մնաք բարով, ես էս ամեն ինչին չեմ կարող դիմանալ, իմ ապրելն իմաստ չունի»:
Արդյունքում, ոստիկանությունը դեպքին ընթացք է տվել եւ տեղեկություններ են ստացել, որ Ա. Հովսեփյանը «Օպել Աստրա» 37 LF 447 մեքենայով Բագրատաշենի անցակետով հատել է ՀՀ սահմանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում