Մամուլ

Մահ՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնում․ բժիշկ-անեսթեզիոլոգին մեղադրանք է առաջադրվել

Անահիտ Ղուկասի Հովհաննիսանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով «Մեդլայն» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի բժիշկ-անեսթեզիոլոգի պաշտոնը, և միաժամանակ հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական սպասարկում և օգնություն, այն է` 2023 թվականի սեպտեմբերի 03-ին «Մեդլայն» բժշկական կենտրոն՝ ավելորդ քաշի առկայությունից և ստամոքսի SLEEVE մասնահատման միջամտության համար դիմած Արտյոմ Թովմասյանի հետվիրահատկան շրջանում` 2023 թվականի սեպտեմբերի 05-ին, առաջացել է վիճակի վատթարացում, մասնավորապես՝ ժամը 00:35-ից մինչև 03:30-ը, դիտարկվել է մակարդուկներով արյունային բազմակի փախումների դրվագներ, որոնք վկայել են շարունակվող արյունահոսության մասին և նման պայմաններում վիրահատող բժիշկ Վահան Գագիկի Գևորգյանի կողմից՝ փոխարենը՝ գաստրոսկոպիա կատարելու՝ հաստակեցնելու արյունահոսության աղբյուրը և փորձ կատարելու քիչ տրավմատիկ մեթոդով դադարեցնելու արյունահոսությունը և ոչ արդյունավետ լինելու պայմաններում միայն որոշում կայացնելու կրկնակի վիրահատություն կատարելու, որոնք չի իրականացրել՝ արձանագրելով մասնագիտական բնույթի թերացումներ։

Բացի այդ, քանի որ Արտյոմ Թովմասյանը ունեցել է շարունակվող փսխումներ թարմ արյան մակարդուկներով Վահան Գևորգյանի կողմից նազոգաստրալ զոնդի տեղադրման որոշում կայացնելը չի եղել տակտիկապես արդարացված, ինչպես նաև վերջինիս կողմից ակտիվ ստամոքսային հետվիրահատական արյունահոսությունը չի վերահսկվել և փորձ չի արվել հնարավոր քիչ տրավմատիկ մեթոդներով այն դադարեցնել, փոխարենը՝ ընտրվել է նազոգաստրալ զոնդի տեղադրման անհրաժեշտությունը՝ անզգայացման պայմաններում։

Այնուհետև, Արտյոմ Թովմասյանի ձախ կողքի վրա պառկած վիճակում դեղորայքային քնաբեր դեղի ազդեցության տակ դիտվել է ևս փախում և վերջինս անմիջապես շրջվելով մեջքի վրա արդեն բժիշկ-անեսթեզիոլոգի` Անահիտ Ղուկասի Հովհաննիսյանի կողմից իրականացվել է շնչափողի ինտուբացիա, ինչն էլ ուղեկցվել է Արտյոմ Թովմասյանի կտրուկ վատացումով և վիճակի սրընթաց վատացման պայմաններում զարգացել է սրտի կանգ, հետևաբար վիրահատող բժիշկ Վահան Գևորգյանի և բժիշկ-անեսթեզիոլոգի Անահիտ Ղուկասի Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով անզգուշությամբ առաջացել է Արտյոմ Սահակի Թովմասյանի մահը՝ մեխանիկական շնչահեղձությունից, որը առաջացել է 04.09.2023թ. կատարված ստամոքսի SLEEVE մասնահատումից հետո զարգացած ստամոքսի հետվիրահատական վերքի շրջանից ներքին և արտաքին արյունահոսության հետևանքով շնչառական ուղիների խոշոր և միջին տրամաչափի բրոնխների խցանմամբ հեղուկ և մակարդված արյունով:

Կիսվեք ձեր էջում