Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 88-ամյա Ռաֆիկ Գ.-ն հիվանդանոցում ժամեր անց մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Վարուժան Հ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի թիվ 50 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 88-ամյա Ռաֆիկ Գ.-ին:

Վարորդը փոխուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

vraert meqena

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 22:50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել