Մահվան ելքով վրաերթ՝ Իջևանում. Niva-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ՝ Իջևանում. Niva-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի մահար նախատեսված մայթին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սսուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Վարորդը նույն վաշտի ավագ տեսուչ Իլյիչ Բլբուլյանի, Անդրանիկ Մովսիսյանի և Հայկ Չորեքյանի հետ մեկնել է հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոսստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:
Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: