Աշխարհ

Մահից հետո առաջին կադրերը Հռոմի պապից

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո առաջին կադրերը։ Հռոմի պապը 88 տարեկան էր։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վատիկանին։ Նշվում է, որ Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում նրա մահից հետո չորրորդից վեցերորդ օրվա միջև ընկած ժամանակահատվածում։

Վերջին ամիսներին պապը ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել է փետրվարի 14-ին։ Նրա մոտ սկզբում ախտորոշվել է թոքերի վարակ, ապա՝ վաղ փուլի երկկողմանի թոքաբորբ։

Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամ ալիքում