Մահացել է 26-ամյա ուսուցիչը, որին դաժան ծեծի է ենթարկել անչափահասների խումբը
Երեկ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է երիտասարդ ուսուցիչ, 26-ամյա Գիգա Ավալիանին, որին, ըստ տեղեկությունների, Թբիլիսիի Թեմքա թաղամասում ծուղակ էին պատրաստել, ծեծի ենթարկել և ծանր վնասվածքներ հասցրել գլխի շրջանում։ Այս մասին հաղորդում է TV Pirveli-ն։
Ուսուցիչը մի քանի օր գտնվել է կոմայի մեջ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ուսուցչի կյանքը։
«Տարածեք այս տեսանյութը և պահանջեք հանցագործներին պատժել, մինչև նրանք չեն սպանել նաև ձեր երեխաներին», – սա էր մոր հիմնական ուղերձը, որը մի քանի ժամ առաջ տեսաուղերձ էր հրապարակել սոցիալական ցանցերում։
Չհաստատված տեղեկություններով, սպանությանը մասնակից է եղել չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս աղջիկ։ Ըստ առկա տվյալների, կոնֆլիկտի պատճառը եղել է խանդը։
Նախարարության տվյալներով, ծանր հանցագործության կատարման մեղադրանքով ձերբակալվել է 17-ամյա մի պատանի։ Զոհվածի ընտանիքը պահանջում է պարզել և պատժել կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին։


