Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի երկարամյա և վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետությունում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ 18:00-ից Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը հունիսի 15-ին՝ 12:00-ին նույն վայրից: