Աշխարհ

Մահացել է Վախթանգ Կիկաբիձե

Մահացել է Վախթանգ Կիկաբիձե

84 տարեկանում մահացել է խորհրդային եւ վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնում է վրացական «Mtavari Arkhi» հեռուստաալիքը։

«Մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է երգչի պրոդյուսերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում՝ Փարաջանովի հարեւանությամբ։

Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։

Ավագ դասարաններում Կիկաբիձեն սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ, հաճախել է ուսանողական նվագախմբի փորձերին, երգել, հարվածային գործիքներ նվագել: Դպրոցն ավարտելուց հետո 1955-57 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում, իսկ 1961-63-ին՝ Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում:

1959 թվականին նա դարձել է Թբիլիսիի ֆիլհարմոնիայի արտիստ: Էստրադայում նրա ստեղծագործական ուղու սկիզբը կապված է «Դիելո» եւ «Օրերա» ջազ համույթների հետ, որտեղ ելույթ է ունեցել 1960-ական եւ 1970-ական թվականներին:

kikabidze

1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։

1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։

Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

Կիսվել