Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
Այս մասին սոցցանցերում հայտնել է նրա որդին՝ Արմեն Սարգսյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ին։
Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին։



