Աշխարհ

Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Իտալիակի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել են իտալական ԶԼՄ-ները։

Իտալական քաղաքականության վետերան, «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիր եւ անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեք անգամ գլխավորել է կառավարությունը, մահացել է 87 տարեկանում։

Ապրիլի սկզբին թոքաբորբի պատճառով հոսպիտալացվելուց հետո պարզվել էր, որ քաղաքական գործիչը քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզ ունի (որի ֆոնին էլ առաջացել էր թոքերի վարակը)։

Հիվանդության հետ կապված՝ նա քիմիաթերապիա է անցել։ Բեռլուսկոնին այն ժամանակ ավելի քան մեկ ամիս պառկել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկայում եւ նորից հոսպիտալացվել էր հունիսի 9-ին։

Կիսվել