Աշխարհ

Մահացել է Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը. ի՞նչ է հայտնի

Ռուս բլոգեր «ՄոտոՏանյան» (Տատյանա Օզոլինա), որին անվանում էին «Ռուսաստանի ամենագեղեցիկ բայքերը», մահացել է Թուրքիայից Իզմիրից Բոդրում մեկնելիս։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օզոլինան բախվել է մեկ այլ մոտոցիկլետ բլոգերի՝ Օնուր Օբութին։ Ռուս կինը տեղում մահացել է, թուրք բայքերը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Նրանց հետ ճանապարհին եղել է երրորդ մոտոցիկլավարը, սակայն նա չի տուժել։

«Baza» և «Shot» Telegram ալիքներն իրենց հերթին պնդում են, որ ռուս կինը կորցրել է կառավարումը և մեծ արագությամբ բախվել բեռնատարին։ Նշվում է, որ Օզոլինան մահացել է թուրք բայքեր Օնուր Օբութի մեղքով, ով հետևից բախվել է իր մոտոցիկլետին, որից հետո նրանք միասին թռչել են մայրուղու ցանկապատի մեջ։

ozolova

«ՄոտոՏանյա»-ն համարվում է ռուսական ամենահայտնի մոտոբլոգներից մեկը։ Օզոլինային հետեւում է հինգ միլիոն օգտատեր TikTok-ում, մոտ երկու միլիոն՝ YouTube-ում, մոտ մեկ միլիոն՝ Instagram-ում։ Օզոլինան ունի 13-ամյա որդի։

biker
Կիսվել