Մահացել է «Չանախ»-ի հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը
Խորը ցավով հայտնում ենք, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը։
Ղուկաս Բունիաթյանը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում, 1947 թ.։
Պարսկաստանից հայրենադարձության ծրագրով ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հայաստան։
Դպրոցն ավարտել է Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել է Զովետ ինստիտուտը։ Ավարտելուց հետո աշխատել է Զովետ ինստիտուտի կաթի գործարանում` որպես կաթի գլխավոր տեխնոլոգ։
1989 թ. նախաձեռնել է Չանախ կոոպերատիվը, իսկ 1991թ.ից մինչ այսօր Չանախ ընկերությունը շուկայում է, որպես կաթնամթերք արտադրող ընկերություն։
Ղ. Բունիաթյանը ունի երկու երեխա, վեցը` թոռ։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 17:00-ից, Քանաքեռի սուրբ Հակոբ եկեղեցում։