Մահացել է ոստիկանապետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը
Մահացել է ոստիկանապետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
66 տարեկանում կյանքից հեռացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը: Մարդ, ում կյանքի 44 տարիներն անցել են համակարգում, եղել են ծառայություն՝ իրավակարգի ամրապնդման, հանցավորության և իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:
Նրա ներդրումը հատկապես մեծ էր արտաքին ծառայության ոլորտում. բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորության, մարդկանց հետ շփվելու հմտության շնորհիվ կարողացել է նպաստել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, իր փորձառությամբ, խորհուրդներով ուսուցիչ է եղել երիտասարդ կադրերի համար:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում: