Աշխարհ

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանին։

Վերջին ամիսներին պապը ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել է փետրվարի 14-ին։ Նրա մոտ սկզբում ախտորոշվել է թոքերի վարակ, ապա՝ վաղ փուլի երկկողմանի թոքաբորբ։

Ֆրանցիսկոս պապը մի քանի անգամ միացվել էր արհեստական ​​​​շնչառության սարքին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 88 տարեկան էր։