Մահացել է Հովհաննես Պապիկյանը
Մահացել է ՀԳՄ եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:
Նա 79 տարեկան էր: Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը: