Մամուլ

Մահացել է «Հաց բերողի» մայրը

Մահացել է «Հաց բերողի» մայրը

Մահացել է «Հաց բերողի» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը:

«Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից Շահումյանի ՙՙԳոռ՚՚ սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շահումյանի գերեզմանատանը, ժամը 14:00-ին:

Սասնա Ծռեր խմբավորման և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամները իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին»:

Կիսվել