Մամուլ

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովը

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովը

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Նա ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։

chilingarov

Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։

Կիսվել