Աշխարհ

Մահացել է Կլոն սերիալից հայտնի Զորաիդեն

Ընդամենը մի քանի րոպե առաջ հայտնի դարձավ, որ 79 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի, դրամատուրգ, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ժանդիրա Մարտինին։

«Կլոն» սերիալի 79-ամյա աստղի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ասում են, որ նա տառապում էր թոքերի քաղցկեղով։

«Նա լքեց մեզ, իմ հավերժական Զորայդե: Քեզ հետ աշխատելը արտոնություն էր»,- այս խոսքերով կիսվել է «Կլոնի» սցենարիստ Գլորիա Պերեսն իր անձնական բլոգում։

Ժանդիրա Մարտինին հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կլոն» հեռուստասերիալում իր դերով։ Նա խաղում էր Զորաիդեյի դերը, ով ամեն ինչում օգնում էր գլխավոր հերոսուհուն՝ Ջեյդին։

Կիսվեք ձեր էջում