ՄամուլՍպորտ

Մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը, այս մասին հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

Քննարկվում է Յուրի Վարդանյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։

2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։
Կիսվել