Մահացել է լեգենդար բռնցքամարտիկի 17-ամյա որդին
Մահացել է լեգենդար կանադացի բռնքամարտիկ Արթուրո Գաթիի տասնյոթամյա որդին՝ Արթուրո Գաթի-կրստերը։ Այս մաիսն հայտնում է The Ring պարբերականը։ Նա բնակվել է Մեքսիկայում, մոր՝ Ամանդա Ռոդրիգեսի՝ Արթուրո Գաթիի այրու հետ։
Մահվան պատճառների մասին դեռեւս հրապարակումներ չկան։ Հայտնի է միայն, որ կրտսեր Գաթիի դիակը հայտնաբերել է հարեւանը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Կրտսեր Գաթին եղել է սիրողական բռնցքամարտիկ, ցանկացել է մասնակցել Օլիմպիական խաղերին, նախքան պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզ մտնելը։
Հիշեցնենք, որ տասնյոթամյա վաղամաեռիկ Գաթին մեկ տարեկան էր դեռ երբ նրա լեգենդար հորը գտել են մեռած։
Մարզիկի մահը տեղի էր ունեցել շատ առեղծվածային պայմաններում 2009 թվականին, բրազիլական Պորտու-դե-Գալինյասում։ Բրազիլական իշխանություններն այն ժամանակ պարզապես հայտարարեցին, որ ավագ Գաթին ինքնասպան էր եղել։