Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող 25-ամյա Մարիամ Հակոբյանը
Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթողներից մեկը`25-ամյա Մարիամ Հակոբյանը: Երգչուհին քաղցկեղ ուներ, որը հայտնաբերվել էր մոտ երկու ամիս առաջ։ Երկու ամսյա բուժումը սակայն չկարողացավ աղջկա վիճակը տանել դեպի դրական։ Երեկ երեկոյան Մարիամը մահացավ։
Մարիամը «Իմ անունն է» նախագծի երկրորդ եթերաշրջանում նմանակում էր Նիկոլ Շերզինգերին։