Մահացել է Էվելինա Ղանթարչյանը
Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ-ի Սպորտի կառավարման և մարզական լրագրության ամբիոնի դոցենտ Էվելինա Ղանթարչյանը։
Էվելինա Ղանթարչյանը երկար պայքարեց և ցավոք պարտվեց անբուժելի հիվանդությանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը՝ 17․00-20․00, «Զոլեր» սգո սրահում (Հասրաթյան 25/3)։
Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին և բարեկամներին։
