Մահացել է Զառա Արամյանը
Քիչ առաջ կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը։
Նշենք, որ երեկ դերասանուհու վիճակը կտրուկ վատացել էր և գտնվում էր վերակենդանացման բաժնում։
Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Զառա Արամյանը հեռուստատեսության աստղն էր։ Դերասանուհին ծնվել է 1970 թվականի հուիսի 1-ին։ 1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։
1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ առողջական խնդիրների ի հայտ գալը։




