ԱշխարհՇոու-բիզնես

Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է դերասանուհի, խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Սվետլիչնայան 84 տարեկան էր։ Դերասանուհին ծնվել է Լենինականում (այժմ՝ Հայաստանի Գյումրի քաղաքը), սակայն զինվորական հոր պատճառով ընտանիքը հաճախ է տեղափոխվել և բնակություն հաստատել միայն 1985 թվականին Մելիտոպոլում։ Մայրը համոզեց Սվետլանային ընդունել Միխայիլ Ռոմմի կուրսը VGIK-ում: 1963 թվականին, ստանալով դիպլոմը, ծառայության է անցել Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։

Սվետլանա Սվետլիչնայան իր դեբյուտը կինոյում կատարել է դեռ ուսանողական տարիներին՝ 1959 թվականին՝ նկարահանվելով Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։ Նրա ամենահայտնի կինոնկարը եղել է Աննա Սերգեևնան «Ադամանդե թեւը» (1968 թ.):

Սվետլանա Սվետլիչնայա

2017 թվականից Սվետլանա Սվետլիչնայան հսկողության տակ էր գտնվում հոգե նյարդաբանական կլինիկայում, իսկ 2024 թվականի մարտին նա սրտմկանի սուր ինֆարկտ էր տարել, որից հետո տեղափոխվում էր անվասայլակով։

Հունիսին նրա մոտ գանգի ստորին հատվածում ուռուցք է հայտնաբերվել, սակայն դերասանուհին հրաժարվել է վիրահատությունից։ Բացի այդ, ըստ հրապարակման, նրա Ալցհեյմերի հիվանդությունը առաջադիմել է, ինչի պատճառով նա գրեթե ամբողջությամբ կորցրել էր հիշողությունը։

Կիսվել