Մահացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն սոցիալական էջերում հայտնել է, որ հայրը մահացել է։ Նա հուզիչ գրառում է կատարել՝ հրապարակելով իրենց ընտանեկան լուսանկարը։
Ելենան հորը բնութագրել էն հետևյալ խոսքերով.
«ՀԱՅՐԻԿ… Ամենա-ամենա… Գեղեցիկ… Խելացի… Ինտելեկտուալ… Գիտուն… Շնորհալի… Բարի… Հանգչիր խաղաղությամբ»։
Դերասանուհին նաև տեղեկացրել է վերջին հրաժեշտի արարողությունների մանրամասները։
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին «Զոլեր» սգո սրահում, ժամը 17:00-ից 20:00-ն, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։



