Մամուլ

Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը

Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը

ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դստեր՝ Մարգարիտա Մարությանի մահվան կապակցությամբ:

«Մարգարիտա Մարությանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 26-ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Նարեկ սգո սրահում»,-հայտնում են դատավորների միությունից:

Նշենք, որ Լիլիթ Կատվալյանը 2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

Կիսվել