Մամուլ

Մահացել է Գագիկ Ավշարյանը. նա 92 թ. Շուշի առաջինը մտած տանկի հրամանատարն էր

Մահացել է 1992 թ. Շուշի առաջինը մտած S-72 տանկի հրամանատար, գնդապետ Գագիկ Ավշարյանը (Գագա)։ Նա 60 տարեկան էր։

Գագիկ Ավշարյանն իր տանկի անձնակազմից միակն էր, որ ողջ էր մնացել։

1992 թվականի մայիսի 8-ի գիշերը Ավշարյանը նշանառու օպերատոր Շահեն Սարգսյանի և մեխանիկ-վարորդ Աշոտ Ավանեսյանի հետ մասնակցել է Շուշիի համար վճռական տանկային մարտին։ Նրանց S-72 տանկը ոչնչացրեց թշնամական երկու ծանր ամրացված հրետանային մարտական միավոր։ Ավշարյանը ծանր վիրավորվեց և տարհանվեց մարտադաշտից։

Տանկը ավելի ուշ պայթեցվեց, ինչի հետևանքով Ավշարյանը մնաց անձնակազմի միակ փրկվածը։

Չնայած ծանր վնասվածքներին՝ Ավշարյանը շարունակեց ծառայությունը, ինչպես նաև իր ջանքերով վերականգնեց S-72 տանկը, որ հետագայում դարձավ հուշարձան։

«Շուշիի տանկ» անվամբ հայտնի դարձած այդ հուշարձանը դարձավ Արցախի հաղթանակի խորհրդանիշներից մեկը։

2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն ապամոնտաժել է Շուշի տանող ճանապարհին հայերի տեղադրած տանկ–հուշարձանը: