Շոու-բիզնես

Մահացել է բլոգեր Նինա Տիտանյանի հայրը

Մահացել է բլոգեր Նինա Տիտանյանի հայրը։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով հուզիչ գրառում։

«Սիրելի ընկերներ և ծանոթներ,

Ցավով եմ գրում այս տողերը․ իմ պապաս մահացավ…

Սա մեր ընտանիքի համար անսահման ծանր կորուստ է։ Այս պահին բառերը շատ քիչ են այն ցավի համար, որը զգում եմ ներսումս։

Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և այս պահին չզանգել ինձ։ Շատ դժվար է խոսել։

Հետագա արարողությունների մասին անպայման կգրեմ ավելի ուշ։

Շնորհակալ եմ բոլորից, ովքեր կհասկանան ու հարգանքով կմոտենան այս պահին»

Կիսվեք ձեր էջում