Մամուլ

Մահացել է Արտաշես Գեղամյանը

Մահացել է Արտաշես Գեղամյանը

Այսօր առավոտյան 74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Արտաշես Գեղամյանը ծնվել էր 1949թ. դեկտեմբերի 2-ին Երևանում:

1971 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)։

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։ Պահեստազորի կապիտան է։

Քաղաքական գործունեությունը

1997 թվականին հիմնադրել և գլխավորում է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը։

1998, 2003 և 2008 թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավար։

2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ։ Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նորանկախ երկրներում ժողովրդավարության զարգացման հարցերով զեկուցումներով։

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։

2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։

2019 թվականից այլևս պատգամավոր չէ։

Կիսվել