Մամուլ

Մահացել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Մայիսին նա կդառնար 72 տարեկան։

Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։

2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. Նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։

Կիսվեք էջում