Մահացել է «Աստղիկ» ԲԿ Ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը
Մահացել է «Աստղիկ» ԲԿ Ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը
Նոյեմբերի 29–ին կյանքից անժամանակ հեռացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ծննդօգնության և բժշկական գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը։
«Մենք կորցրեցինք հրաշալի ընկեր ու կոլեգա, պրոֆեսիոնալ բժիշկ, որ դեռ շատ անելիքներ ուներ», – ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 49–ամյա բժիշկը մահացել է սրտի կաթվածից։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2ին, 18.00ին` Լյուար սգո սրահում։