Մահացել է անվանի դհոլահար Հենրիկ Ավոյանը
Մահացել է անվանի դհոլահար Հենրիկ Ավոյանը
ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի երաժիշտ, դհոլի վարպետ Հենրիկ (Մայիս) Ավոյանը։ Այս մասին News.am-ին հայտնեցին Ավոյանի հարազատները։
Հենրիկ Ավոյանը երեք տասնամյակից ավելի աշխատել է Հայաստանի Պարի պետական համույթում, որի կազմում համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` հանդես գալով նաև որպես մենակատար։
1993 թվականին Ավոյանը մշտական բնակության է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է զբաղվել երաժշտական գործունեությամբ։