Մամուլ

Մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր

Երեկ՝ մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ «Թալին» բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ 29-ամյա կինը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, ամուսնացած էր, ունի 3 մանկահասակ երեխա։

«Անահիտը 8-9 տարի առաջ էր մեր գյուղ հարս եկել։ Շատ լավ ընտանիք էին, 3 երեխա ունեն, մեծը տղա է, 7 տարեկան, իսկ աղջիկները 4 տարեկան և 7 ամսական։ Ինքը արտաարգանդային հղիություն է տարել, հեռացրել են, դրանից 2 օր հետո մահացել է։

Իրենք շատ լավ, շնորհքով ընտանիք էին, նոր տուն էին սարքել, թեթև բան էր մնացել, որ տեղափոխվեին, բայց․․․»,- մեզ հետ զրույցում ասաց Շղարշիկի վարչական ղեկավար Արաբո Հարությունյանը, ապա հավելեց, որ այսօր երիտասարդ կնոջ հոգեհանգիստն է, վաղը նրան կհուղարկավորեն Շղարշիկի գերեզմանատանը։

Նշենք, որ դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել էջում