Մահացած քաղաքացին օրերս ոստիկանների հետ ընդհարվել էր․ մանրամասներ
Մահացած քաղաքացին օրերս ոստիկանների հետ ընդհարվել էր․ մանրամասներ
Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում մահացած տղամարդը Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ-ական, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սեդրակյանը երկու օր առաջ` Ֆրանսիայի հրապարակում ընդհարվել է ոստիկանների հետ: Պատմեցին, որ ոստիկանները փորձել են մի կնոջ նկատմամբ բռնություն գործադրել, Արթուր Սեդրակյանը փորձել է պաշտպանել երիտասարդ կնոջն, ինչի հետևանքով վիճաբանության մեջ է մտել նրանց հետ:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հրապարակի» զրույցում նշեց, որ քաղաքացուն հիվանդանոց տեղափոխել են վրանից․ «Գուցե այլ վայրում է վատացել, բերել են մոտ, չեմ կարող հստակ ասել»: Մենք տեղեկացանք նաև, որ մահացած քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արթուր Սեդրակյանն է:
Ոստիկանության մեր աղբյուրները հավաստիացրին, որ մահացած տղամարդու վրա ասեղի կամ թմրանյութի հետքեր չկային, այս պահին հնարավոր չէ ասել, թե մահը վրա է հասել թմրանյութի օգտագործման հետևանքով, թե ոչ։
Նման եզրակացություն կարելի է անել միայն դատաբժշկական փորձաքննություն անելուց հետո։ Ամեն դեպքում՝ արտաքին հետքեր չեն եղել։