Մամուլ

Մահացած հայտնաբերված զինծառայողը ամուսնացած էր, ուներ մեկ որդի

Մահացած հայտնաբերված զինծառայողը ամուսնացած էր, ուներ մեկ որդի

NEWS.am-ը գրում է 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակ կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու վիրավորում։

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ զինծառայողը ամուսնացած էր, 11-ամյա որդի ունի:

Համայնքապետի խոսքով՝ ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, Գեղամ Խաչատրյանը մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանն իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Կիսվել