Մահացածների թիվն ավելացել է
Մահացածների թիվն ավելացել է
Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։
Նշենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։