Մահացածներից 4-ը խնամիներ էին. նոր մանրամասներ
Մահացածներից 4-ը խնամիներ էին. նոր մանրամասներ
Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին News.am-ն է տեղեկացել Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:
«Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են:
Նրանց խնամիները Երեւանից էին»,- պատմեց Արամայիս Ենգոյանը:
Նշենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։
Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։